Ուղիղ եթեր
ՀՀ հյուսիսային հատվածից ադրբեջանցիների ուղղությամբ հայկական կողմը չի կրակել․ ՊՆ
copy image url

ՀՀ հյուսիսային հատվածից ադրբեջանցիների ուղղությամբ հայկական կողմը չի կրակել․ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 10:37 10-02-2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում։