Արտաքին 4 տարի առաջ - 11:12 07-02-2022

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը խոսել է ռուսերեն

Հանրապետական ​​կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի ժողովրդին «Եվրոպայում միասին խաղաղություն կառուցելու» կոչ է արել ռուսերենով։

«Ես ուզում եմ հպարտ ռուս ժողովրդին ասել, որ մենք պետք է միասին խաղաղություն կառուցենք Եվրոպայում, և Ուկրաինայի հետ պատերազմ սկսելը սարսափելի սխալ կլինի»,- ասել է նա մաքուր ռուսերենով:

Այնուհետև նա, հաղորդավարուհու խնդրանքով, արտահայտությունը թարգմանել է ֆրանսերեն։

Պեկրեսը խոսում է ռուսերեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ 15 տարեկանում լրջորեն տարվել է ռուս գրականությամբ և սկսել է ռուսերեն սովորել։ Լեզվին ավելի լավ տիրապետելու համար ապագա քաղաքական գործիչը մեկնել է Յալթայի պիոներական ճամբար։ Միաժամանակ Պեկրեսը նշել է, որ կոմունիստական ​​գաղափարախոսության կրող չէր։

Նախագահի թեկնածուի խոսքով, պերեստրոյկայի ժամանակ նա Մոսկվայում հանդիպել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ, իսկ հետո Եկատերինբուրգում՝ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ։ Որպես կրթության նախարար, նա այս պաշտոնը զբաղեցրել է 2007-2011 թվականներին, այցելել է Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ֆրանսիայում ընտրությունները նշանակված են 2022թ.-ի ապրիլին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը