Արտաքին 4 տարի առաջ - 23:41 06-02-2022

Թբիլիսիում պատվաստումների դեմ ակցիա է անցկացվել «կանաչ անձնագրերի» չեղարկման կապակցությամբ

Վրաստանում պատվաստումների դեմ պայքարողները «Ազգ եւ պետություն» շարժման առաջնորդ Զվիադ Թոմարաձեի հետ անցկացրել են ակցիա Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ՝ ի նշան «կանաչ անձնագրերի» չեղարկման, գրում է «Sputnik Գրուզիա»-ն:

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել «կանաչ անձնագրերի» պարտադիր ներկայացումը հանրային հաստատություններ այցելելու դեպքում: Մինչդեռ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների օրական աճը վերջին շրջանում ռեկորդներ է սահմանում: Չորեքշաբթի գրանցվել է ավելի քան 26 հազար նոր դեպք, մինչդեռ հունվարի կեսերին այդ թիվը շուրջ 5 հազար էր:

«Մենք հասել ենք նրան, ինչ ցանկացել ենք: Մենք թույլ չենք տվել բաժանել վրացական հասարակությունը պատվաստվածների ու չպատվաստվածների: Ով ցանկանում է, թող պատվաստվի, սակայն չպետք է կամքին հակառակ պատվաստել ոչ ոքի»,- ասել է Թոմարաձեն:

Նրա խոսքով՝ դրանով պատվաստումների դեմ ներկայացողների պայքարը չի ավարտվում:

Այդտեղ Թոմարաձեն առաջարկել է ներկայացնել հետեւյալ պահանջները՝ դիմակների չեղարկում, հատկապես, դպրոցներում եւ փողոցներում:

Հավաքված ցուցարարները գնահատել են «կանաչ անձնագրերի» չեղարկման մասին կառավարության որոշումը՝ որպես ժողովրդի կամքի առջեւ նահանջ:

«Կանաչ անձնագրերի» համակարգը գործարկվել է Վրաստանում դեկտեմբերի 1-ից: Երկու ամիսների ընթացքում առանց քովիդ-անձնագրերի չէր կարելի գնալ ռեստորան, թատրոններ, ֆիթնես կենտրոններ եւ այլ հաստատություններ: «Կանաչ անձնագրերը» չեն չեղարկել Վրաստանում, քանի որ դրանք անհրաժեշտ են արտերկիր մեկնելու համար:

QR-կոդը, ինչպես նախկինում, տրամադրվում է նրանց, ովքեր ամբողջովին պատվաստված են, հիվանդացել են կորոնավիրուսով, ստացել ՊՇՌ թեսթի բացասական պատասխան (մինչեւ 72 ժամ ժամկետով) կամ հանձնել են հակամարմինների թեստ (մինչեւ 24 ժամ ժամկետով):

Եվրամիության երկրները ճանաչել են վրացական քովիդ-անձնագրերը 2021 թվականի նոյեմբերի 16-ին:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից