Արտաքին 4 տարի առաջ - 13:18 05-02-2022

Բրյուսելը Ադրբեջանին կոչ է արել ավելացնել Եվրոպա գազի մատակարարումները

Եվրամիությունը կողջունի Ադրբեջանից Եվրոպա բնական գազի մատակարարումների ավելացումը տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետրով, փետրվարի 4-ին Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ասել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը: Նրա խոսքով, ԵՄ-ն «սերտ հարաբերություններ» ունի Ադրբեջանի հետ, որը «էներգիայի հուսալի մատակարար է»։ «Ադրբեջանից գազի մատակարարումների ավելացումը կարևոր է էներգետիկ շուկայում ընդհատումների և գների աճի ֆոնին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է եվրահանձնակատարը։

Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ անցած տարի Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, արտահանել է 19 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 8.5 միլիարդ խորանարդ մետրը ստացել է Թուրքիան, 7 միլիարդ խորանարդ մետրը՝ Իտալիան։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահի խոսքով, ադրբեջանական գազ է մատակարարվում նաև Բուլղարիա և Հունաստան։ Սիմսոնի հետ հանդիպումից առաջ Ալիևը հայտարարել է «էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի համագործակցության նոր փուլի մասին»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին