Նյու Յորքի պուրակում մաքուր ոսկուց խորանարդ է հայտնվել

Ավելին 3 տարի առաջ - 23:17 04-02-2022

Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում 999 հարգի մաքուր ոսկուց պատրաստված արտասովոր խորանարդ է տեղադրվել։ Դրա հեղինակը գերմանացի նկարիչ Նիկլաս Կաստելոն է, գրում է The New York Times-ը։

Խորանարդը ձուլվել է Շվեյցարիայում։ Դրա քաշը մոտ 186 կիլոգրամ է։ Այն կանգնած է ձյան մեջ այգու արահետներից մեկի վրա։ Օբյեկտը ներսում դատարկ է:

Մասնագետները դրա արժեքը գնահատում են 11,7 մլն դոլար։