Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 21:12 04-02-2022

Ավստրալուհին փողոցի հսկայական սարդին ապաստանել է իր տանը

Ավստրալիայում հսկայական սարդը հայտնվել է տներից մեկում և որոշել է այնտեղ ապրել։ Այս մասին գրում է The Dodo պարբերականը։ Տան տիրուհին դեմ չէ նման հարևան ունենալուն և ուրախ է, որ ընտանի կենդանի ունի։

Անետ Գրեյի խոսքով՝ սարդն իր տուն է բարձրացել անցյալ տարի՝ զարմացնելով իր տպավորիչ չափերով։ Սակայն դա կնոջը չի վախեցրել, ընդհակառակը, նա ուրախացել է՝ սարդին տալով Շառլոտ անունը։

Շառլոտը որսորդ սարդ է, որը հասնում է տպավորիչ չափսերի, սակայն այս տեսակը վտանգավոր չէ մարդկանց համար։

«Այս տարվա ընթացքում մենք հետևել ենք սարդի աճին։ Նա մեզ ընդհանրապես չի անհանգստացնում, բացի այդ նա նաև ուտում է բոլոր բզեզներին», - պատմել է Ջեյքը՝ Անետի որդին:

Եվ եթե Անետին ու նրա որդուն դուր է եկել սարդը, ապա ընտանիքի ընկերներն այնքան էլ գոհ չեն նրա ներկայությունից և փորձում են ավելի հազվադեպ այցելել նրանց։ Ծանոթներից ոմանք առաջարկել են ավստրալուհուն նույնիսկ այրել տունը, սակայն կինը չի պատրաստվում վտարել Շառլոտին։