Մամուլ 4 տարի առաջ - 09:03 02-02-2022

Հռիփսիմե Ստամբուլյանը դատի կտա ՔՊ-ական պատգամավորին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որը գործարար աշխարհից է եկել քաղաքականություն եւ «Անռիվա» տուրիստական գործակալության հիմնադիրն է, որոշել է դատի տալ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ ամբիոնից իր հասցեին ունեցած ելույթի համար։

Հակոբյանը հայտարարել էր, թե ով՝ ով, բայց Ստամբուլյանը Երեւան-Ստամբուլ թռիչքներից չպետք է խոսի, որովհետեւ, իր բնորոշմամբ, «տարիներ շարունակ գումար է վաստակել՝ մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»։ Ստամբուլյանն այս հայտարարությունը համարում է զրպարտանք իր հասցեին, քանի որ ինքը ո՛չ թռիչքներ է իրականացրել Երեւան-Ստամբուլ ուղղությամբ, ո՛չ էլ գումար է վաստակել դրա հաշվին։

Պատգամավորի փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ հայցադիմումն արդեն մուտք է արվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջում են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ինչպես նաեւ գործարար համբավին պատճառված վնասի փախհատուցում են պահանջում` 6 մլն դրամի չափով, որը հետագայում ուղղվելու է բարեգործության»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»