copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:57 27-01-2022

Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ բանաձևի նախագիծ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի բանաձևի նախագիծ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով:

Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը:

Պատգամավորները բանաձևի նախագծին կից նաև զեկույց են ներկայացրել, որում նշվում է, որ մոնիթորինգային խումբը ողջունում է փաստը, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականին երկրում քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո: Նշվում է, որ Հայաստանում հաջողվել է հաղթահարել քաղաքական լուրջ ճգնաժամը, որն առաջացել էր ԼՂ հակամարտության հետևանքով: Զեկույցի համաձայն՝ ճգնաժամը հնարավոր է եղել հաղթահարել 2021 թվականին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք անցել են ժողովրդավարական միջավայրում՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին:

Զեկույցում նշվում է, որ Վեհաժողովը ողջունում է Հայաստանում 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո իրականացված բարեփոխումները և նոր ծրագրերի մեկնարկը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության մակարդակը:

Փաստաթղթով ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ավարտին հասցնել ընտրական օրենսդրության բարեփոխումները՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների։ Մասնավորապես՝ հստակ իրավական սահմանում ապահովել նախընտրական ծախսերի վերաբերյալ, վերացնել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ առկա արգելքը, որպեսզի նրանք ևս կարողանան առաջադրվել ընտրությունների ժամանակ, տուգանք սահմանել նախընտրական քարոզարշավի ժամանակ զրպարտության համար, թույլ տալ ընտրողներին իրավական ճանապարհով վիճարկել իրենց տեղամասերում ընտրությունների արդյունքները։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԽԽՎ-ն փաստաթղթով կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԵԽԽՎ-ն նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչ է անում:

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
13:22 Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր