Ներքին 3 տարի առաջ - 18:35 21-12-2022

Իշխանությունը պետք է բացատրի, թե ինչու ՄԱԿ-ի ԱԽ-ում չներկայացրեց ԼՂ հարցով բանաձևի նախագիծ․ Զուրաբյան

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի «Կանոնակարգի միջանկյալ դրույթների» VI գլխի 38 դրույթի համաձայն, ՄԱԿ-ի որեւէ անդամ, որ հրավիրվել է ԱԽ նիստին մասնակցելու ՄԱԿ-ի խարտիայի 32 հոդվածի համապատասխան (այսինքն, անդամ պետություն է, որը քննարկվող վեճի կողմ է), կարող է ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ, որը կարող է քննարկման դրվել Անվտանգության խորհրդի անդամ պետության կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Զուրաբյանը։

«Բոլորս տեսանք, որ Լաչինի միջանցքի արգելափակման քննարկման նիստում ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների միջեւ ձեւվավորվել էր կոնսենսուս այդ արգելափակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Նման կոնսենսուսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող էր նախաձեռնել համապատասխան բանաձեւի ընդունում, ինչը, եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական եւ իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար:

Ցանկանում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանձեւերը միջազգային իրավունքի տեսակետից ամենածանրակշիռ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր են:

Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն մեր հանրությանը, թե ինչու նման քայլ չեն ձեռնարկել եւ ՄԱԿ-ի ԱԽ անդամներին չեն ներկայացրել նախագիծ քվեարկությանը դնելու առաջարկով»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը