Ներքին 3 տարի առաջ - 15:23 11-12-2022

Չի գտնվի և ոչ մի պատգամավոր, որ քաղաքական այս գոյանքին բացատրի, թե խորհրդարանական երկրում ինչ է խորհրդարանը․Գալստյանը՝ Աղազարյանի մասին


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «Հրապարակ»-ին տված հարցազրույցին, որտեղ վերջինս լրագրողի հարցին, թե «էլ ընդդիմությանը չե՞ք ծեծելու», պատասխանել է. «Եթե խելոք մնան, խի՞ պիտի ծեծենք»:

«Սա Հովիկ Աղազարյանն է՝ ՔՊ-ից։ Պարզվում է նախորդ օրը, երբ ԱԺ-ում կառավարությունը նախագիծ էր ներկայացնում՝ փորձելով հիմնավորել, որ Ներքին գործերի նախարարության ստեղծումով կունենանք անաչառ, հանրային շահը սպասարկող և քաղաքականապես չեզոք ոստիկանություն, այս երևույթը՝ քաղաքական մտքի այս գիգանտը, «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց է տալիս և լրագրողի հարցին, թե «էլ /ընդդիմությանը/ չե՞ք ծեծելու», հերթական գոհարն է ծնում․
«Եթե խելոք մնան, խի՞ պիտի ծեծենք»:

Իսկ, երբ ես ԱԺ-ում բարձրաձայնում էի, որ երկրում խորացող բռնության, ներկա քաղաքական մեծամասնության ավանդույթների, նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարքագծի պայմաններում չեմ հավատում ոստիկանության քաղաքական չեզոքությանը, իմ թիկունքում փոթորկված քպ-ականների մի անզուսպ վայյուն ծառս եղավ։

Ես ավելի քան վստահ եմ՝ «ժողովրդավարության բաստիոնից» չի գտնվի և ոչ մի պատգամավոր, որ մարդկային և քաղաքական այս թյուրիմացությանն ու գոյանքին բացատրի, թե խորհրդարանական երկրում ինչ է խորհրդարանը, բացատրի, որ այս բարեվարքությամբ և ուղեղի դասավորությամբ իր տեղը բոլորովին այլ վայրում է։

Վստահ եմ, որ սրա վարքագիծը ո՜չ սեփական քաղաքական թիմի, և ոչ էլ ԱԺ հնարավոր էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա կդառնա։

Կլռեն նաև բազում իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնց որոշ ներկայացուցիչներ հիմա ԱԺ-ում են։
Բա թե՝ Շմայս, Թոխմախի Մհեր․․․

Իսկ դուք ներշնչում էիք, թե պետություն եք կառուցում․ դուք իրապես նշաձող չունեք, ձերը քանդելն ու ուրանալն է։

Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, այս ինչ վիրտուոզ սելեկցիայի արդյունք եք դուք․ շշմելու է․․․»,- գրել է Գալստյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին