copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:22 27-01-2022

Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ՀՀ կառավարությունը կաջակցի ևս 2 ամիս

Արցախից տեղահանված ու իրենց տները կորցրած այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես բնակվում են Հայաստանում, ևս 2 ամիս (2022թ. հունվար և փետրվար ամիսների համար) դրամական օգնություն կստանան ՀՀ կառավարությունից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունն այսօր վերանայեց նախկինում ընդունված որոշման ժամկետը, որն ավարտվում էր 2022թ-ի հունվարի 1-ին։

«Միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել իրենց բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների աշխատանքի հետ կապված խնդիրները, գտնվում են սոցիաապես ոչ բարենպաստ վիճակում։ Նաև, պայմանավորված գիշերակացի հնարավոր դժվարություններով, առաջարկում ենք աջակցության ժամկետը ևս երկու ամսով երկարացնել»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։