Ներքին 2 տարի առաջ - 14:37 23-11-2023

Շուռնուխում և Որոտանում իրենց տները կորցրած բնակիչները եւս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչները, որոնց անշարժ գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւս 5 ամիս (օգոստոսից դեկտեմբեր) սոցիալական օգնություն կստանան: Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ 2021-ի փետրվարից մինչև 2023-ի հուլիս ամիսը՝ ներառյալ այդ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։

Այժմ ամենամսյա դրամական օգնության տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև 2023-ի դեկտեմբեր:

Սյունիքի մարզպետարանի տվյալների համաձայն, աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է՝ 38 անձ:

Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված 38 անձի համար հինգ ամիսներին դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի հատկացնել 12,92 մլն դրամ (38 x 5 x 68000=12,920.0 հազար դրամ):

Միաժամանակ առաջացել է անհրաժեշտություն ավելացնելու «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցները 1,600.0 հազար դրամով: Ավելացումը պայմանավորված է նվազագույն աշխատավարձի ավելացմամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան