Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:55 26-01-2022

Լավրովը հայտարարել է․ որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կորցրել է իրականության հետ կապը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կորցրել է իրականության հետ կապը։ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ նրա հայտարարություններին լուրջ վերաբերվելը դժվար է։ Այսպես նա մեկնաբանել է Սթոլթենբերգի խոսքերը՝ արևելյան թևում դաշինքի ներկայության հնարավոր աճի մասին։

«Գիտեք, ես արդեն վաղուց որևէ կերպ չեմ դիտարկում նրա հայտարարությունները։ Իմ կարծիքով, նա արդեն կորցրել է իրականության հետ կապը»,- հայտարարել է Լավրովը։

Շաբաթվա սկզբին ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ իր ուժերը պատրաստության վիճակի է բերում և մտադիր է նրանց Արևելյան Եվրոպա ուղարկել՝ դաշնակիցներին պաշտպանելու և Ռուսաստանին զսպելու համար: Միևնույն ժամանակ, Սթոլթենբերգը պնդել է, որ դաշինքի լրացուցիչ ուժերի տեղակայումը տարածաշրջանում որևէ կերպ չի սպառնում Ռուսաստանի Դաշնությանը։