Բաքվում առաջին անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման կոչ է հնչել։
Ադրբեջանի ՀԿ-ների Ազգային ֆորումը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, թե ադրբեջանցիների նկատմամբ սպանություններն ու բռնությունները կրում են համակարգային բնույթ և տեղի են ունենում ռուսական իշխանությունների լուռ համաձայնությամբ:
Համաժողովը կոչ է արել վերանայել Մոսկվայի հետ համագործակցության բոլոր ոլորտները՝ ընդգծելով, որ Եկատերինբուրգում տեղի ունեցածը հարված էր ոչ միայն տուժած ընտանիքներին, այլև ողջ ադրբեջանական հասարակությանը: