Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:35 07-05-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգձգվել


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ։
«Ցավոք, մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է ձգվել ամիսներով և նույնիսկ տարիներով։ Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող իրեն պաշտպանել միայն Խորհրդային Միության ժամանակների զենքերով և պետք է անցնի ժամանակակից արևմտյան զենքի»,- ասել է նա Welt am Sonntag-ին տված հարցազրույցում։
Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկում Ուկրաինա, որպեսզի հակամարտությունը չտարածվի այլ երկրներ, այլ աջակցում է Կիևին։ Նա նաև ասել է, որ դաշինքը ավելացնում է զորքերի և տեխնիկայի քանակը արևելյան ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին պաշտպանելու համար։