Ներքին 4 տարի առաջ - 21:06 24-01-2022

Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. Նիկոլ Փաշինյան

«Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: Այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին փաստ չէ, որ դրա գործունեությունը կպսակվի սահմանադրական փոփոխություններով: Հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ է այդ դեպքում ստեղծվում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով. մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան, կամ Սահմանադրության աուդիտի բերումով գուցե օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնենք»,- ասաց վարչապետը:

Վարչապետն օրինակ բերեց, որ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում գրված է, որ 7-օրյա ժամկետում նախագահը կարող է հետ վերցնել դիմումը: Շատ լուրջ հակասություններ կան: Այսպիսով, եթե օրենքն ու Սահմանադրությունը հակասում են, ապա, ըստ Փաշինյանի, կարելի է օրենքի մեջ փոփոխություն անել: «Բայց նախ Սահմանադրությունն աուդիտի ենթարկենք, տեսնենք, թե ինչ այս կարգի խնդիրներ կան, և ի վերջո որոշենք՝ մենք գնո՞ւմ ենք այդ փոփոխություններին, թե՞ չենք գնում: Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձևավորվում հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, աուդիտի արդյունքում, որից հետո արդեն քաղաքական որոշումներ կայացնելու հերթը կգա»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե նախատեսվող փոփոխություններով նպատակ հետապնդվում է արդյոք փոխել կառավարման համակարգը, օրինակ՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին՝ Փաշինյանը հայտնեց իր տեսակետը, որը, ըստ նրա, կարծես թե ըմբռնում ունի նաև ՔՊ կուսակցության վարչությունում, խմբակցությունում:

«Իմ անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի: 2018-ի հեղափոխությունից հետո շատ էին փաստարկները, և շատ կային մարդիկ, ուժեր, որոնք ինձ համոզում էին սահմանադրական փոփոխությունների գնալու, կիսանախագահական կամ նախագահական համակարգի անցնելու: Հասկանալի էր, որ 2018 թվականից հետո այդ կարգի փոփոխություններով մեզ համար մեծ հավանականություն կար, որ դա կանցներ, և մեծ հավանականություն կար, որ այդ ընտրություններից հետո ես կհաղթեի նախագահական ընտրություններում: Բայց ես դեմ եմ արտահայտվել դրան՝ ասելով, որ նոր համակարգ է, և անընդհատ սահմանադրական փոփոխություններ անելը լավ բան չէ»,- ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջին դեպքն էր, երբ ընտրությունները լուծեցին ներքաղաքական ճգնաժամը, բանավեճը, ոչ թե ընդհակառակը՝ նոր ճգնաժամ հարուցելու պատճառ դարձան: Այսպիսով` Փաշինյանի համոզմամբ՝ կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է արվեն, խորհրդարանական կառավարման համակարգը պետք է պահպանվի, սակայն, քանի որ թեման կա, ինքը դա քննարկելի է համարում:

Ըստ նրա՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ևս տեսակետներ են եղել, որ կառավարման համակարգն է ձախողումների պատճառը, և ինքն էլ այդ ժամանակ մտածել է, որ գուցե թե պետք է լրջորեն այդ մասին մտածել: «Բայց հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք, և մեզ հաջողվեց լիարժեք ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, հետահայաց վերլուծելով՝ ես հասկացա, որ եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք, մեծ էր հավանականությունը, որ մենք շատ լուրջ ցնցումների միջով կանցնեինք, և, ի վերջո, ճգնաժամն ավելի կխորանար, այլ ոչ թե կհաղթահարվեր»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»