Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. Փաստ
copy image url

Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. Փաստ

Մամուլ 6 ամիս առաջ - 07:06 03-10-2024
«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին մի քանի սահմանադրագետներ ահազանգ բարձրացրեցին այն առումով, որ «մթության քողի տակ» Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ փաստացի հրաժարվել է Անկախության հռչակագրի մի շարք սկզբունքներից, մասնավորապես՝ ՍԴ-ն ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից: Ի մասնավորի, սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է, որ ՍԴ այս որոշումը հակասահմանադրական է, քանի որ «Սահմանադրական դատարանն իրավասություն ՉՈՒՆԻ պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն»։

Այսինքն, մեծամասամբ «փաշինյանական» դարձած Սահմանադրական դատարանն, ըստ էության, դրել է Նիկոլ Փաշինյանի ցանկության հիմքը, որը բխում է Ադրբեջանի պահանջներից, այն է՝ հրաժարվել Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումից, ինչը նշանակում է հրաժարվել Արցախի հարցից ու Ցեղասպանության պահանջատիրությունից: Թեման բավական ակտիվ քննարկման առարկա է դարձել, դրան անդրադարձել են մի շարք իրավաբաններ, նաև քաղաքական անհատ գործիչներ: Սակայն առավել կարևոր է, որ իրենց ձայնը բարձրացնեն ոչ միայն անհատները, այլև քաղաքական և հասարակական ուժերը՝ որպես միավորներ: Այս առումով, որպես «առաջին ծիծեռնակ» կարելի է դիտարկել «Հայաքվեի» երեկվա կոշտ հայտարարությունը:

«Սահմանադրական դատարանը, որը կոչված է ապահովելու սահմանադրական կարգ և կայունություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական հիմքերի անսասանություն, այսպիսով գործող վարչախմբի պատվերով երկրում սահմանադրական հեղաշրջման մասնակիցն է դառնում»,-նշված է հայտարարության մեջ: «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է, որ «Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ապօրինի որոշումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, պետական իշխանության բոլոր ճյուղերի յուրացման հերթական վկայությունն է»։

Իր հերթին մեկ այլ սահմանադրագետ՝ Վահե Գրիգորյանը, Alpha News-ի հետ զրույցում շեշտել է, որ Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը: «Ուղղակի բացասական դարձած ավանդույթի համաձայն՝ Սահմանադրությունը հերթական անգամ մեկնաբանվել է տվյալ պահին գործող իշխանության քիմքին հարիր»,-ասել է նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին