Մամուլ 4 տարի առաջ - 10:48 22-01-2022

ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«71 պատգամավոր ունեցող ՔՊ-ն երեկ կարողացավ 68 ձայնով ընտրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ: Երեք ՔՊ-ական՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանն ու Մարիա Կարապետյանը, գտնվում են ԱՄՆ-ում՝ գործուղման:

Այսպիսով, երեկ ԱԺ օրակարգը չսպառվեց, չնայած աշխատանքները դեռ մեկնարկել էին երկուշաբթի օրը: Վերջին հարցը, որ պետք է քննարկվի եւ քվեարկվի, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն է, թեկնածուն էլ Քրիստինե Գրիգորյանն է: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՄԻՊ թենածուն ընտրվում է պատգամավորների ձայների 3/5-րդով (64 ձայն):

Իհարկե, այսպիսի իրավիճակում, երբ նաեւ գործուղման մեջ գտնվող պատգամավորներն են մասնակցելու նիստին, Գրիգորյանը կընտրվի, սակայն շատ կարևոր է, որ նա լինի ոչ միայն իշխանության, այլ ողջ խորհրդարանի կողմից ընտրված ՄԻՊ, այսինքն՝ վստահություն վայելի նաև մյուս ուժերի կողմից»:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի