Ուղիղ եթեր
Ի՞նչ կլինի Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմեն․ Առավոտ
copy image url

Ի՞նչ կլինի Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմեն․ Առավոտ

Մամուլ 3 տարի առաջ - 09:50 22-01-2022

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը գտնում է, որ այնքան մտահոգիչ չէ այն միտքը, որ Ուկրաինայում պատերազմ սկսելու դեպքում Ռուսաստանը կանտեսի Հարավային Կովկասի անվտանգային հարցերը եւ կենտրոնացած կլինի ուկրաինական ճակատում, այլ՝ այն, թե Հայաստանն ինչ մասնակցություն կունենա այդ պատերազմում:

Լինելով նաև պատմաբան՝ Արեգ Քոչինյանը պատմությունից կարող է բազմաթիվ օրինակներ բերել, երբ Ռուսաստանը մի քանի ճակատով պատերազմել է, և այդ ճակատներից մեկը միշտ եղել է Հարավային Կովկասը:

Երեկ «Հոդված 3» ակումբում Արեգ Քոչինյանը և քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քննարկեցին՝ ՌԴ-ՆԱՏՕ բանակցությունների արդյունքները եւ, թե ինչ հետևանքներ կունենա աննախադեպ լարվածությունը Հարավային Կովկասում: Ըստ Արեգ Քոչինյանի, ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Միացյալ Նահանգների ԵՄ դաշնակիցները միայնակ, ուժային առումով հակառակորդ չեն Ռուսաստանին եւ ի վիճակի չեն լինելու զսպելու, եթե Ռուսաստանը որոշում կայացնի գնալու լայնածավալ ռազմական գործողությունների:

Նրա խոսքով, այս հարցում էականը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է.

«Եթե ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում բավականաչափ հստակ եւ կոշտ դիրքորոշում որդեգրի, որ դա իրենց համար կարմիր գիծ է, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կընկալի, որ դա կարմիր գիծ է եւ դա չի անցնի: Բայց իրավիճակը մոտ է պայթյունավտանգին»:

Ինչ վերաբերում է այդ պատերազմից Հայաստանին սպառնացող վտանգներին, պարոն Քոչինյանը կարծում է, որ Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանից փոքր-ինչ պահանջկոտության դեպքում, մեր իշխանություններն աճապարելով մասնակցելու են «նման ավանտյուրաների».

«Եվ ես չեմ բացառում, որ Ռուսաստանը հստակ պահանջ դնի եւ հետեւողական լինի իր պահանջի մեջ, մեր իշխանությունները որոշակի մասնակցություն կունենան նաեւ այս թնջուկին, ինչն, անհամեմատելի ավելի ծանր հետեւանքներ կունենա նաեւ Հայաստանի համար, որովհետեւ Արեւմուտքը շատ ավելի զգայուն կլինի այս հարցում եւ դրա հետեւանքները մեր երկրում շատ ավելի արագ ու հստակ կզգանք»:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Ուկրաինայի հետ պատերազմի արդյունքում Հարավային կովկասում պատերազմի վտանգը շատ չի բարձրանա, սակայն կբարձրանա ապակայունացման վտանգը. «Ադրբեջանը վստահաբար կարող է օգտագործել այդ պահը` Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար: Մեզ համար ավելի մեծ վտանգ կարող է դառնա, եթե մեզ համար ռուս-ամերիկյան դիմակայությունը տեղափոխվի Հարավային Կովկաս:

Օրինակ` փոխվի ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը, որը հիմա
կառուցողական է»: Ըստ Տիգրան Գրիգորյանի, Վաշինգտոնում Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո կա 2 կարծիք՝ մեկը, որ վերջին պատերազմից հետո Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում ուժեղացել են եւ Ռուսաստանին պետք է զսպել, իսկ զսպելու համար պետք է օգտագործել Թուրքիային: Երկրորդ կարծիքն, ըստ պարոն Գրիգորյանի, որն ունի Բայդենի ադմինիստրացիան, այն է՝ Ռուսաստանի հետ պետք է համագործակցել ղարաբաղյան հակամարտության համատեքստում եւ Ռուսաստանը կարող է կառուցողական դեր ունենալ.

«Եթե այս պատերազմը տեղի ունենա, ապա առաջին վերաբերմունքն հիմնական է դառնալու Արեւմուտքում եւ մենք հայտնվելու ենք շատ բարդ իրավիճակում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տնտեսական հետեւանքների մասին էլ՝ չասած»:

Արեգ Քոչինյանի կարծիքով, ԱՄՆ-ում կա երրորդ տեսակետ էլ. Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում պետք է հնարավորինս նվազեցնել, որի
համար տարբերակ է ընտրվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Արեգ Քոչինյանի խոսքով, սա ավելի լավ տարբերակ է, քանի որ այն, որ Ռուսաստանի ազդեցությունն օր օրի աճելու է Հայաստանում իր մեջ շատ վտանգավոր հետեւանքներ է պարունակում մեր պետականության եւ անկախության համար. «Իսկ, եթե Ուկրաինայի պատերազմում Հայաստանն էլ մասնակցություն ցուցաբերի, ՆԱՏՕ-ի հարաբերությունները
լարվելու են Հայաստանի հետ՝ ընդհուպմինչեւ պատժամիջոցների մակարդակի»:

Արեգ Քոչինյանը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի դեպքում Ռուսաստա նի թե՛ հաղթանակ, թե՛ պարտության պարագայում Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք կա:

«Այն ինտեգրացիոն գործընթացները, որոնց Հայաստանը գնում է բավականին լուրջ լարում է մտցնելու Հայաստանի եւ նրա արեւմտյան գործընկերների հարաբերությունների մեջ»,-ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը:

Ամենից շատ դիտված

20:09 Պատմության ուսուցչուհու պատճառով երեխան ծեծի՞ է ենթարկվել․ Մերձավանի դպրոցի աշակերտը ներողություն խնդրեց
17:35 Պարեկները բռնել են Երևանում կանաչ դիմակով շրջող երիտասարդին
21:06 Բանկերը տրաքում են․ համացանցում քարոզում են բանկերից հանել բոլոր մեծ գումարները, իսկ ԿԲ-ն ի զորու չէ դա վերահսկել
22:48 Գրիշայի արհեստանոցը՝ քաղաքի սրտում
12:20 Լարված իրավիճակ՝ Սարյան փողոցում. ինքնակամ շինությունն ապամոնտաժելիս քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
14:25 Հղի կինը երեխային գրկած է անցնում, որ կեղտաջուրը չընկնի․ Նոր Նորքում աղետ է
13:50 Սպասում են դժբախտ պատահար լինի. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի առաջին փլուզման վրա աչք փակվեց, հաջորդեց երկրորդը
17:20 Վարդան Ղուկասյանին («Դոգ») մեղադրում են մանկապղծության մեջ․ Հրապարակ
19:36 Գիշերը բաց աչքով եմ լուսացնում. Դեբեդի ափին վախով ապրող տատիկը
07:25 Պապիկյանը հեռացել է ԱԺ-ից, ՔՊ պատգամավորները հանդիպում են պահանջել Հայկ Սարգսյանի հետ. Ժողովուրդ

Ձեզ գուցե հետաքրքրի