Ներքին 1 տարի առաջ - 22:36 27-05-2025

Ատելության խոսքի դեմ կարելի է պայքարել՝ կրթական համակարգում կառուցողական երկխոսություն ձևավորելով. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, ՀՖՀՀ և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի սերտ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, իրականացվում է ԵԽ-ի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում:

Մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի գործընկերներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ։ Ուսանողների համար անցկացվել է նաև դասախոսություն ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ` ԵԽ միջազգային փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպայի կողմից։

Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարն անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն իրավական պատասխանատվության գործիքներով, այլև կրթական համակարգում կառուցողական երկխոսության հարթակ ձևավորելու միջոցով։

«Մեր իրականացրած մշտադիտարկումները վկայում են, որ բազմաթիվ դասախոսներ և մասնագետներ օգտագործում եմ այնպիսի հրապարակային խոսույթ, որը պարունակում է խտրական և ատելության խոսքի տարրեր: Սրա դեմ միանշանակ պետք է պայքարել»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կրթական ծրագրերը չեն պարունակում իրավահավասարության, հակախտրականության ոլորտի և ատելության խոսքի վերաբերյալ բավարար տեղեկատվություն։ Նրա համոզմամբ՝ խնդիրը հաճախ պայմանավորված է ոչ թե մարդկանց՝ ատելություն տարածելու ցանկությամբ, այլ համապատասխան գիտելիքի պակասով։ Եթե կրթական համակարգում առկա բացերը լրացվեն, դա կնպաստի նաև հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև ակադեմիական համայնքի համար վարքագծի կանոնների և էթիկական չափանիշների հստակ ամրագրումը՝ նշելով, որ մի շարք բուհերում դրանք արդեն առկա են, սակայն պրակտիկայում դեռևս լայն կիրառում չեն ստանում և էթիկական ստանդարտների պահպանման նկատմամբ չկա պատշաճ վերահսկողություն։

Ավարտելով խոսքը՝ Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել տեղական և միջազգային գործընկերներին՝ մարդու իրավունքների պաշտպանության այս կարևոր ոլորտում համատեղ աշխատանքների և աջակցության համար։

«Մենք խոսում ենք մի ոլորտի մասին, որտեղ խնդիրները միայնակ հաղթահարելը գրեթե անհնար է։ Ուրախալի է, որ ունենք ինչպես արդյունավետ համագործակցություն, այնպես էլ ամուր հանձնառություն՝ ատելության խոսքի դեմ պայքարում»,- նշել է Պաշտպանը։

Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն:

Միջոցառման բանախոսներն էին Պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԽ փորձագետներ Ֆեդերիկո Ֆալոպպան և Արա Ղազարյանը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են