Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 27-05-2025

Փաշինյանը չէ՞ր հերքում Ցեղասպանությունը, դրա համար էլ հյուրերին չեն տանում Ծիծեռնակաբերդ․ հարցում

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պատվիրակությունը Հայաստանում է և այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր։ Հատկանշական է, որ այցի ընթացքում ոչ մի հայ պաշտոնյա հյուրերին չի ուղեկցել, այդ թվում այդ օրը Երևանում գտնվող Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Սամվել Մկրտչյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ օտարերկրյա պատվիրակություններին այլևս Ծիծեռնակաբերդ չեն տանում»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ պատճառն այն է, որ այս իշխանությունները փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը։

«Նախկինում շատ բաներ այլ էր, հիմա այլ է։ Շուտով դրա մասին էլ կմոռանան, այսինքն ձգտում են, որ մոռացվի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր հերքում Ցեղասպանությունը։ «Դե որովհետև Փաշինյանը չէր հերքու՞մ։ Ասում էր՝ պիտի վերանայենք։ Ինքը հլը պիտի գտնի ինչ ա կատարվել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կարևոր է ոչ թե գնալը, այլ հարգելը։ «Կարևոր է, որ հարգեն ու թույլ չտան, որ կրկնվի, թե չէ էդ տանելով, ծաղիկ դնելով հարց չի լուծվում»,- ասաց նա։

«Մեր ներքին քաղաքականությունն է, որ թույլ չի տալիս»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են