Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ «Կրթվելը նորաձև է» զրույցի տեսագրությունը, որում Փաշինյանը «
ինտիմ մանրամասն է» պատմել իր կոստյումի մասին։
Նա նշել է, որ իր աշխատավայրում ունի մի վերնազգեստ, որը հագնում է աշխատանքային օրերին ճաշելու ժամանակ, որպեսզի աշխատանքային հագուստը, փողկապը, սպիտակ վերնաշապիկը չվնասվի։
«Եվ իմ աշխատասենյակում կա երկու պահարան։ Պահարանում , որտեղ ես այդ վերնազգեստը պահում եմ, ունեմ մի հատ էլ կոստյում, որ եթե էլի անհրաժեշտություն լինի փոխել փոխեմ», - ասել է նա։
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է, որ աշխատավայրում ուտելուց շորը փոխում է։ Ձեր կարծիքով ինչո՞ւ»։
Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հիմարություններ է խոսում, որոշներն էլ ասացին, որ չեն ուզում լսել նրա անունը։
«Ազգի վերջին մեղքն ա, կթափի վրան երևի», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միտք չկա դրա մեջ։
«Հերթական հիմարությունն է, միտք չկա մեջ»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։
«Չեմ տեսել, չգիտեմ ուտելուց է փոխում, թե մինչև ուտելը։ Հանելուկ ա երևի, իրանից ինչ ասես սպասում եմ», - ասաց նա։
«Գյուղից էկել մտել ա Երևան, սաղին խառնել ա իրար», - պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները` տեսանյութում։