Ներքին 4 տարի առաջ - 14:27 20-01-2022

Հայաստանում ամբողջական պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 805 հազար 550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը:

Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ ստացել է 987 հազար 84 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը:

«Վերջին շաբաթվա ընթացքում նաև ակտիվացել է խթանիչ դեղաչափերի պատվաստումների ընթացքը: Հիշեցնեմ, որ խթանիչ դեղաչափով պատվաստում իրականացվում է երկրորդ դեղաչափից 6 ամիս հետո: Կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պայքարի դեմ նույնպես պատվաստումն է, որն իր դերն իրականացնում է` ծայրահեղ ծանր, մահացության դեպքերի ռիսկը նվազեցնելու առումով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ օմիկրոնն աչքի է ընկնում վարակելիությամբ:

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ մոտենում է կորոնավիրուսի հերթական ալիք, ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի զգալի աճ է գրանցվում:

«Վերադառնում ենք տագնապային վիճակին: Արձանագրեմ, որ բոլոր այն քննադատությունները, որոնք վերաբերում են մեր սահմանափակումներին, որևէ հիմք չունեն: Անդրադառնամ այն դիտարկումներին, որ ասում են, թե բիզնեսն այդքան տուժել է ու նորից սահմանափակումներ եք մտցնում: Մենք առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ այնպես կառավարել, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունի: Ուզում եմ արձանագրել, որ այդ նոր սահամանափակումների իրագործմանը տեսչական մարմինները ամենայն խստությամբ հետևելու են, խոսքը հանրային վայրեր պատվաստմամբ կամ բացասական պատասխանով թեստով մուտք գործելու մասին է: Ընդ որում, ասեմ, որ պատասխանատվությունը կրում է տնտեսավարողը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին