Ավելին 4 տարի առաջ - 21:58 19-01-2022

Ամուսինը ոստիկանութանն է հանձնել քնի մեջ հանցագործության մասին պատմած կնոջը

Անգլիացի տղամարդը կնոջը ոստիկանություն է հանձնել այն բանից հետո, երբ լսել է, թե ինչպես է նա քնած ժամանակ խոսում իր հանցագործության մասին, հայտնում է LADBible-ը։ Պարզվել է, որ կինը հաշմանդամից 7200 ֆունտ է գողացել։

Կնոջ ամուսնու՝ Էնթոնիի խոսքերով, ինքը սկսել է կասկածել, երբ իր կինը՝ Ռութը, Մեքսիկայում հանգստի ժամանակ հազարավոր դոլարներ է ծախսել։

«Նա շատ էր ծախսում։ Երբ սկսեցի հարցնել, թե որտեղից է գումարը, նա ասաց, որ հարազատներն են իրեն տվել»,- բացատրել է տղամարդը։

Մի օր Էնթոնին արթնացել է և լսել, թե ինչպես է Ռութը խոսում քնի մեջ։ Կինը փողի մասին ինչ-որ բան էր մրմնջում, և այդ պահին տղամարդը նկատել է, որ հատակին մի դրամապանակ կա, որտեղից թղթադրամներ են թափվել։

«Ես վեր կացա, որ դրանք ետ դնեմ և տեսա ուրիշի դեբետային քարտը նրա դրամապանակում», - հիշում է նա:

Հաջորդ օրը Էնթոնին խնդրել է կնոջը հավաքել իրերն ու հեռանալ տնից՝ կնոջ արարքի մասին ոստիկանություն հայտնելով։ Ռութին ձերբակալել են և դատապարտել 16 ամսվա պայմանական ազատազրկման։

Պարզվել է, որ նա դեբետային քարտ է գողացել անվասայլակով մի կնոջից, որին նա պետք է խնամեր ծերանոցում:

«Ես շատ էի սիրում Ռութին, բայց չէի կարող անտեսել նրա արարքը։ Ինձ համար տհաճ էր, որ նա գողացել է հիվանդ մարդուց », - հավելել է Էնթոնին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում