Ներքին 4 տարի առաջ - 13:31 12-02-2022

Արցախում ամուսինը ծեծել է կնոջը, հետո զենքն ուղղել նրա վրա՝ սպառնալով սպանել

Արցախի դատախազությունը հայտնում է, որ սույն թվականի փետրվարի 10-ին ԱՀ քաղաքացի Ա.Դ.-ն հեռախոսով ոստիկանությանը հաղորդել է այն մասին, որ ամուսինը սպառնում է սպանել իրեն:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 07:40-ի սահմաններում, դիմողի տանը կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, Ա.Դ.-ի ամուսին Մ.Դ.-ն ձեռքերով հարվածներ է հացրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո իր «Բայկալ 442» տիպի ատրճանակը պահել է Ա.Դ.-ի ուղղությամբ և սպանության սպառնալիքներ տվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են ենթադրյալ հանցագործության հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանը, քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը պարզելուն ուղղված գործողություններ: Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազության կողմից:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում