Ավելին 5 տարի առաջ - 09:46 03-08-2021

Տիմանովսկայայի ամուսինը կնոջը կհանդիպի Վարշավայում

Բելառուս վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայայի ամուսինը՝ Արսենի Ժդանևիչը, մտադիր է Վարշավա գնալ կնոջ մոտ: Այժմ նա Ուկրաինայում է, իսկ մարզիկը՝ Տոկիոյում Լեհաստանի դեսպանատանը: Տիմանովսկայայի թռիչքը դեպի Վարշավա նախատեսված է օգոստոսի 4-ին:

Ժդանևիչը Russia Today-ին ասել է, որ կմտածի, թե ինչպես հասնել Լեհաստան այն բանից հետո, երբ համոզվի, որ Քրիստինան Վարշավայում է՝ Լեհաստանի իշխանությունների հովանու ներքո:

Մարզիկի ամուսինը հավելել է, որ ինքը Բելառուսից մեկնել է Ուկրաինա, քանի որ այստեղ ծանոթներ ունի, ովքեր կարող են օգնություն ցուցաբերել, որպեսզի հասնի Լեհաստան:

«Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, ...․նրանք կփորձեին իմ միջոցով ազդել Քրիստինայի վրա», - նա պատասխանել է այն հարցին, թե ինչ կլիներ, եթե նա չլքեր Բելառուսը: Միաժամանակ Ժդանևիչը հայտնել է, որ Բելառուսի իշխանություններից ոչ ոք իր հետ չի կապվել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում