Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 21:34 19-01-2022

Հնդկաստանում ճակատի վրա երրորդ աչքով հորթուկ է ծնվել

Հնդկաստանում ճակատին երրորդ աչքով և լրացուցիչ զույգ քթանցքներով հորթուկ է ծնվել: Տեղացիները կարծում են, որ կենդանին հնդկական Շիվա աստծո մարմնավորումն է:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արտասովոր հորթը ծնվել է Չհատիսգար նահանգում։ Չնայած անոմալիաներին, պարզվել է, որ կենդանին առողջ է. նրա կյանքին վտանգ չի սպառնում, ուստի մարդիկ ամեն օր գալիս են ֆերմա՝ սեփական աչքերով տեսնելու հորթուկին:

«Հենց կովը ծնեց, մենք մտածեցինք, որ հորթը ինչ-որ վերք ունի ճակատին, նախքան երրորդ աչքը տեսնելը», - ասում է ֆերմեր Նիրաջ Չանդելը:

Ու թեև տեղացիները հորթի ծնունդը կապում են աստվածության հետ, անասնաբույժ Մադան Անանդը կարծում է, որ անոմալիայի պատճառը հորմոնալ խանգարումն է։