Մամուլ 4 տարի առաջ - 09:46 18-01-2022

Ընդդիմությունը կոշտացնելու է մարտավարությունը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«ԱԺ այս նստաշրջանը, ըստ ամենայնի, առավել դիտարժան է լինելու, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը մասնավոր զրույցներում վստահեցնում է, որ կոշտացնելու են մարտավարությունը: Տարեսկզբին խմբակցությունը քննարկել է առաջիկա անելիքները եւ որոշել է ավելի խիստ ընդդիմություն դառնալ: Իբրեւ հավաստում՝ վկայակոչում են որոշ պատգամավորների կոշտ քննադատությունը Ղազախստան՝ հայկական զորախումբ ուղարկելու որոշմանը, չնայած որոշումը, ըստ էության, հրահանգվել էր ՌԴ նախագահի կողմից, եւ Պուտինի ընկեր Քոչարյանը կարող էր անգամ ողջունել այն: Սակայն որոշել են անզիջում լինել եւ վճռական: Զուգահեռ աշխատանքներ են տարվում մարզային կառույցների հետ՝ ժողովրդին կազմակերպելու եւ փողոց հանելու համար։ Այլ քայլեր էլ են ծրագրում: Օրինակ, որոշել են զորամասեր, սահմանամերձ գյուղեր այցելել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ