copy image url
Խոսք 2 տարի առաջ - 22:08 17-01-2022

Չեմ կարծում, որ այս ազգն այսքան դարեր ապրել է, որ հիմա Նիկոլ Փաշինյանի ձեռքով չորանա․ Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան և Թուրքիա հատուկ բանագնացների հանդիպմանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը և «5165» շարժման հետագա գործունեությանը։

Նախօրեին կայացած Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը Տոնոյանը չի համարում կայացած, և քանի որ թուրքական կողմը սիմվոլիզմին մեծ տեղ է տալիս, դա չի կարող պատահականություն լինել։ Տոնոյանը հանդիպման վերաբերյալ երկու երկրների արտգործնախարարությունների տարածած հայտարարությունները չի համարում բավարար ու հատկապես շեշտում է այն փաստը, որ հայկական կողմի բանագնացները հանդիպման գնացել են առանց դրոշի։

Անդրադառնալով Թուրքիայի Արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հետագա բանակցությունները շարունակել առանց նախապայմանների՝ շարժման ղեկավարը նշեց, որ ոչ մի պայմանավորվածություն չի կարող լինել, քանի դեռ ՀՀ-ում այս իշխանությունն է։

«Արժանահավատ չեմ համարում, որ թուրքական կողմն իսկապես կբանակցի Հայաստանի հետ առանց նախապայմանների՝ հաշվի առնելով Թուրքիայի դիվանագիտական ուղին։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արված վերջին հայտարարության վերաբերյալ ասաց, որ նախագահը չորրորդ նախագահին է մոռացել։ «Թող առաջին նախագահը նախ ասի, թե ինչպես սկսվեց այս ամենն ու ինչպես եղավ, որ ինքը «Նիկոլ աճեցրեց»։

Վերջում խոսելով «5165 շարժում» կուսակցության հետագա գործունեության մասին՝ ասաց, որ շատ պլաններ ունեն առաջիկա մի քանի ամիսների համար և հանդես են գալու նույն կազմով՝ առանց որևէ փոփոխության։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել