Խոսք 4 տարի առաջ - 12:01 14-01-2022

Վարդենիսի խոշորացված համայնքի կառավարումը տապալվել է. ավագանու անդամ

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքն անհետացել են։ Նախորդ օրը մեր թիմակիցները գնացել էին համայնքապետարան, որ վերցնեն համայնքապետի սենյակի բանալին, սակայն աշխատասենյակի դուռը փակ է եղել։ Չկան ո՛չ բանալին, ո՛չ կնիքը։

«Փաստն այն է, որ Վարդենիսի նախկին ղեկավարությունը խոչընդոտում է ոչ միայն ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մուտքն իր աշխատավայր, այլև ընտրված ավագանու: Խնդիրն այն է, որ խոշորացված Վարդենիսի կազմում գտնվող բոլոր այն գյուղերը, որոնցում պետք է տեղի ունենար հաստիքների փոփոխություն, նոր աշխատակազմի ձևավորում՝ այդ գործընթացն էլ չի կատարվում։ Տապալվել է ամբողջ Վարդենիս խոշորացված համայնքի կառավարումը։ Մենք չգիտենք, թե, օրինակ, Գեղամասարի կամ Ծովակի համայնքապետի լիազորությունները դադարեցվա՞ծ են, թե՞ ոչ»,- ասաց Շահնազարյանը։

Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալու և կնիքի անհետացման առնչությամբ գրավոր դիմել են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ որպես պաշտոնատար անձի, և պահանջել հանձնման և ընդունման ակտերով տրամադրել կնիքը, աշխատասենյակի բանալիները:

«Մինչև այս պահը մենք դեռ չգիտենք, թե ում մոտ են համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը: Մենք չգիտենք, թե ինչ գործողություններ կարող են արվել այդ կնիքով»,- ասաց Շահնազարյանը։

Անդրադառնալով սահմանային լարվածությանը, Գեղարքունիքի մարզում թշնամու կողմից արձակված անկանոն կրակին, որի հետևանքով երեք զոհ ունեցանք՝ Շահնազարյանն ասաց, որ այս դեպքերից հետո նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ այցելել են սահմանամերձ գյուղեր, տեղում ծանոթացել իրավիճակին, շփվել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։

«Այս դեպքերից հետո աշխատանքային առաջին այցն ենք կատարել սահման՝ Նորաբակ եւ Կութ գյուղեր՝ հանդիպելու սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցների հետ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքները։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել Վարդենիսի գործող համայնքապետ Մելքոնյան Արամի հետ, որը տեղեկացրեց, որ այս շրջանում լրագրողների հարցերին չի պատասխանում։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում