Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:19 14-01-2022

Էրդողանը խոսել է Եվրամիությանն անդամակցելու հետ կապված խնդիրների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հետ կապված խնդիրների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թուրքիան, ինչպես և նախկինում, նպատակ ունի ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալ։ Կոչ եմ անում թույլ չտալ Անկարայի և ԵՄ-ի միջև երկխոսությունը սաբոտաժի ենթարկելու առանձին երկրների փորձերը՝ Եվրամիության ներսում «համերաշխություն» ապահովելու պատրվակով»,- ասել է Թուրքիայի նախագահը ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին շահավետ է միության համար, քանի որ Անկարան ունի բանալի, որը կօգնի լուծել խնդիրները, որոնց վերջերս բախվել է միությունը։

Անկարան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987թ.-ին թվականին, սակայն այդ հարցը դեռևս լուծված չէ։