Արտաքին 4 տարի առաջ - 23:03 08-06-2022

Դեռ վաղ է խոսել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Անկարան դեռ չի աջակցում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն, գրում է Yeni Şafak թերթը։

Էրդողանի խոսքով, ՆԱՏՕ-ն «ապահովում է անվտանգություն», այլ ոչ թե «աջակցում ահաբեկչությանը»։ Նա կարծում է, որ Շվեդիան «հեղեղված է ահաբեկչական կազմակերպություններով», և դա անընդունելի է։

«Ահաբեկիչներ կան անգամ նրանց խորհրդարաններում։ Երկրի փողոցներում ցույցեր են տեղի ունենում ահաբեկչական կազմակերպությունների պաստառներով։ Եվ այս ամենը Շվեդիայի ոստիկանության երաշխավորության ներքո է։ Շվեդական հեռուստատեսությամբ հեռարձակվել է ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հետ հարցազրույցը։ Սրանից հետո մենք չենք կարող ասել՝ «բարի գալուստ ՆԱՏՕ»։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը