Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 23:15 13-01-2022

Էդ Շիրանը սկսել է կառուցել իր դամբարանը

Անգլիացի երգիչ և երգահան Էդ Շիրանը Սուֆոլկի իր մինի գյուղում սկսել է եկեղեցի կառուցել, որի տակ կլինի դամբարանը, որտեղ նրան պետք է թաղեն մահից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ոչ դավանանքային եկեղեցին, որը պետք է դառնա տարբեր կրոնների ներկայացուցիչների մտորումների և աղոթատեղի, գտնվում է նրա 3,7 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ կալվածքի տարածքում։ Ընդ որում, բուն գերեզմանատունը կզբաղեցնի մոտ 4 քմ. տարածք։

Շենքը կունենա նախասրահ՝ պարուրաձև սանդուղքով, որը տանում է դեպի փոքրիկ պատկերասրահ և հիմնական գործունեության տարածք: Տաճարը կունենա կապարե տանիք, կայծքարային պատեր և վիտրաժներ։ Տանիքը տերևի տեսք ունի, և նախնական պլաններում ասվում է, որ դիզայնը արտացոլում է բոլորին ծանոթ պատկերներ: Սա թույլ կտա յուրաքանչյուր մարդու յուրովի մեկնաբանել դրա խորհուրդը, որն արտացոլում է դրա բազմաֆունկցիոնալ և ոչ դավանանքային օգտագործման սկզբունքը։