Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:50 23-10-2024

Մնացել եմ բլոկադայի մեջ․ Գեղանիստի` 7 ամիս առաջ փլուզված կամուրջը 20 օր առաջ են սկսել կառուցել

Մոտ 7 ամիս առաջ փլուզված Գեղանիստ-Երևան կամուրջը դեռ չի կառուցվել։ Բնակիչները դժգոհում են, որ իշխանություններն այնքան ձգձգեցին կամուրջի կառուցման աշխատանքները, որ ուսումնական տարին մեկնարկեց։

«Երեխաները 50 մետր ճանապարհը անցնելու փոխարեն 2 ավտոբուս են փոխում, որ դպրոց գնան»,- ասաց բնակիչներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ, որ 20 տարի շարունակ կամուրջի մոտ տնկիներ է վաճառում, ևս բողոքեց ստեղծված իրավիճակից։

«Փակին մոստը, Հակարիի կամուրջն է, ես էլ մնացել եմ բլոկադայի մեջ, ո՛չ էս յան, ո՛չ էն յան։ Էս 8 ամիս ա՝ սարքում են, սաղ ամառը չսաքրեցին, որ երեխեքը արձակուրդում էին․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ կամուջի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Պրետոր» ՍՊԸ-ն։ Ընկերության ներկայացուցիչը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ անում են, որպեսզի մինչև տարեվերջ կամուրջը շահագործվի։

«Աշխատանքները մոտ 20 օր է, որ սկսվել են։ Կամուրջն ամբողջությամբ քանդվել է, 2 հեծանն ընկած էր գետը, ամբողջ հեծանները ապամոնտաժված են։ Մինչև տարվա վերջ ուզում են վերջացնենք»,- ասա ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Գեղանիստ և Գետափնյա գյուղերն իրար կապող կամուրջը 2024 թվականի ապրիլն է փլուզվել։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ