Ցանկացած գնով խաղաղությունը մեզ պետք չէ. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
copy image url

Ցանկացած գնով խաղաղությունը մեզ պետք չէ. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Արտաքին 3 տարի առաջ - 17:49 13-01-2022

Հունվարի 13-ին Վիեննայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական ​​խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ խորհրդակցությունների երրորդ փուլը՝ Ուկրաինայի մերձակայքում ռուսական ռազմական ուժեղացման մասին տեղեկատվության հետ կապված լարվածությունը թուլացնելու նպատակով: Դատելով գործակալությունների հաղորդագրություններից՝ Ռուսաստանն ու արևմտյան երկրները հանդիպմանը կրկին համաձայնության չեն եկել հարցերի մեծ մասի, այդ թվում՝ այսպես կոչված, անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք պահանջում էր Ռուսաստանը։

Գործակալությունները, մասնավորապես, տարածել են ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանությունները, որն ասել է, որ «եթե Մոսկվան խելամիտ ժամկետներում կառուցողական պատասխան չլսի արված առաջարկներին, և Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ վարքագիծը շարունակվի», ապա Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան եզրակացություններ անել և ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցները ռազմավարական հավասարակշռությունն ապահովելու և «ազգային անվտանգությանն ուղղված անընդունելի սպառնալիքները վերացնելու համար»։

Լուկաշևիչը նշել է, որ Ռուսաստանը խաղաղասեր երկիր է, «բայց խաղաղությունը ցանկացած գնով մեզ պետք չէ, մեզ համար առանց նախապայմանների բնույթ է կրում իրավաբանորեն ձևակերպված անվտանգության երաշխիքների ստացման անհրաժեշտությունը»,- ասել է ռուս դիվանագետը։

Թե կոնկրետ ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Ռուսաստանը, նա չի հստակեցրել։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը RTVI-ին տված հարցազրույցում ասել է, որ հնարավոր միջոցներից մեկը Կուբայում և Վենեսուելայում ռուսական ռազմական ենթակառուցվածքների տեղակայումն է։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար