Թրամփը Կանադայի նկատմամբ 35% մաքսատուրք է սահմանել
Թրամփը Կանադայի նկատմամբ 35% մաքսատուրք է սահմանել
copy image url

Թրամփը Կանադայի նկատմամբ 35% մաքսատուրք է սահմանել

Արտաքին 3 ժամ առաջ - 10:02 11-07-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից սկսած կանադական ապրանքների վրա 35% սակագին կսահմանի։

Թրամփն այս մասին գրել է Truth Social-ում՝ առևտրային գործընկերների մեծ մասի համար 15% կամ 20% ընդհանուր սակագների լրացուցիչ սպառնալիքների հետ մեկտեղ։

Ի պատասխան՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X սոցիալական ցանցում հայտարարեց, որ կառավարությունը շարունակելու է պաշտպանել իր քաղաքացիների և բիզնեսների շահերը ԱՄՆ-ի հետ բանակցություններում։

«Մենք վճռական ենք՝ պաշտպանելու կանադացիներին և մեր տնտեսությունը։ Մինչ այդ ժամկետը շարունակելու ենք աշխատել ամերիկյան կողմի հետ՝ լուծում գտնելու համար»,– գրել է Քարնին։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ