Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:21 13-01-2022

Այս պահին կրթական հաստատություններում նոր սահմնափակումների միտում չկա․Վահրամ Դումանյան

Հունվարի 22-ից ուժի մեջ կտնի Առողջապահության նախարարի հրամանը նոր սահմնափակումների հետ կապված: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու սահմնափակումները չեն վերաբերում նաև կրթական հաստատություններին:

«Կրթական հաստատություններում արդեն կար սահմանված կարգ և այնտեղ կգործի այն կարգը, որը եղել է: Գիտե՛ք, այդ կարգն էր կամ պատվաստում կամ թեստի առկայաություն: Կրթական հաստատություններն ինչ-որ իմաստով հաստատուն անձնակազմ ունեն, այդ պատճառով այնտեղ կլինի այնպես, ինչպես եղել է»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս պահին ոչ մի միտում չկա նոր սահմնափակումների կրթական հաստատություններում:

«Եկեք տրամադրենք մեզ, որ չենք սահմնափակի, որովհետև ցանկացած սահմանափակում կրթական համակարգում դա մեծ սթրեսներ են, դրանից կրթության որակը տուժում է»,- ասաց Վահրամ Դումանյանը: