Ներքին 4 տարի առաջ - 21:52 15-09-2021

Մենք մտահոգված ենք ազգային փոքրամասնություններին բարձրագույն կրթությամբ ապահովելու հարցով․ Վահրամ Դումանյան

Նոր ուսումնական տարում ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդվող դպրոցներում ծրագրային փոփոխություններ նախարարության կողմից չեն արվել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին:

Նախարարը նկատեց, որ ազգային փոքրամասնությունների կրթության մակարդակի հետ կապված իրենք ևս ունեն մտահոգություններ: «Կան խնդիրներ դասավանդման մակարդակի, ուսուցիչների և այլ հարցերի հետ կապված, որոնք քննարկել ենք ձեզ հետ»,- նշեց Դումանյանը:

Նա համաձայնեց նաև պատգամավորի դիտարկմանը, որ կան լրջագույն խնդիրներ փոքրամասնությունների բարձրագույն կրթության ոլորտում: «Մենք իսկապես մտահոգված ենք ազգային փոքրամասնություններին բարձրագույն կրթությամբ ապահովելու հարցով: Առաջիկայում ևս միասին կշարունակենք քննարկումները՝ փորձելու գտնել լուծման արդյունավետ միջոցներ»,- ասաց Դումանյանը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին