Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 21:29 08-01-2022

Վերծանվել է Ղազախստանի մասին Վանգայի սարսափելի մարգարեությունը

Հայտնի բուլղարացի կույր գուշակ Վանգան, որին վերագրվում է մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությունների կանխատեսումը, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի պատմության մեջ, կանխատեսել է նաև Ղազախստանում ծավալվող իրադարձությունները։ Լրագրողները մի կնոջ են գտել, որն ականատես է եղել հանրապետության մասին Վանգայի մարգարեությանը։

Ինչպես հայտնում է «МК» պարբերականը, անցյալ դարի 80-ականների վերջին Ղազախստանից մի կին արհմիության ուղեգրով մեկնել է Բուլղարիա, որտեղ հանդիպել է Վանգայի հետ։

«Մենք գալիս էինք նրա մոտ փոքր խմբերով, հերթ կանգնում և շփվում թարգմանչի միջոցով»,- պատմել է կինը։

Նրա խոսքով, իր դիմաց կանգնած է եղել մի չաղլիկ տղամարդ, որը Սվերդլովսկից (այժմ՝ Եկատերինբուրգ - խմբ.) ժամանած ինչ որ կարևոր պաշտոնյա էր։ «Վանգան նրան պատմեց ԽՍՀՄ փլուզման մասին, և նա դուրս եկավ ամբողջովին գունատ: Այնուհետև գուշակը շրջվեց դեպի ինձ և ասաց. «Ձեզ մոտ՝ Ղազախստանում, ավելի վատ կլինի»:

Թոշակառու կինն ասում է, որ ամեն անգամ, երբ ինչ-որ բան է պատահում Ղազախստանում, հիշում է այս խոսքերը և մտածում, որ կանխատեսումն իրականանում է, քանի որ ավելի վատ չի լինի, բայց պարզվում է, որ դա հնարավոր է։