Ներքին 4 տարի առաջ - 18:59 02-01-2022

Այս իշխանության օրոք, բանակի լուրջ արդիականացում, բարեփոխումներ հնարավոր չէ․ Տիգրան Աբրահամյան

Այս իշխանության օրոք, բանակի լուրջ արդիականացում, բարեփոխումներ հնարավոր չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ քանի Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը կառավարող ուժ են, պետք է մոռանալ Հայաստանի ու Արցախի անվտանգության կամ մեր հայրենակիցների բարեկեցության մասին։

-Անվտանգության ապահովման համար 2022 թ-ին առաջնահերթ ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն, արդյոք կառավարության ներկայացրած ռազամավարությունը այս ուղղությամբ բավարար համարու՞մ եք։ Բանակի մարտական ոգին վերականագնելու համար հասարակությունը ինչ քայլեր պետք է ձեռնարկի․

-Նախ մինչև հիմա կառավարությունը ռազմավարություն չունի, այն ինչ արտացոլված է կառավարության ծրագրերում այդ ուղղությամբ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի իրականացնում: Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը մինչև հիմա պատրաստ չէ ու դա այն դեպքում, որ 3-4 ամիս առաջ պետք է հաստատված լիներ:

Ինչ վերաբերվում է բանակի ոգու վերականգնմանը, բարձրացմանը, ապա այս իշխանության քաղաքականությունը լրիվ հակառակի մասին է խոսում, ինչի արդյունքը պարտված պատերազմն է, իսկ հետպատերազմական իրավիճակում ՀՀ սուվերեն տարածքների կորուստերն ու տասնյակներով գերեվարման փաստերը:

Այս իշխանության օրոք, բանակի լուրջ արդիականացում, բարեփոխումներ հնարավոր չէ:

-Ի՞նչ վտանգներ են առկա արագացված սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում։

Իշխանությունը շարունակ խոսում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին, սակայն մինչև հիմա ոչ մասնագիտական, և ոչ էլ քաղաքական հաշվարկ ունի, թե որ դեպքում ինչ արդյունք կլինի:

Առ այս պահը դեռ հայտնի չէ, թե ինչ հիմքերով, ինչ սկզբունքներով է իրականացվելու այդ գործընթացը: Այն ինչի մասին խոսում են իշխանությունը ներկայացնող առանձին դեմքեր Հայաստանի նոր տարածքային, դիրքային և ռազմավարական կորուստներ են բերելու:

-ՀՀ սահմանագծի այն հատվածներում, որտեղ նոյեմբերի 9-ից հետո հայտնվել է նաև թշնամին, ապառազմականացված գոտու անհրաժեշտություն չե՞ք տեսնում։

Ապառազմականացման մասին խոսում եմ արդեն մեկ տարի ու դա առաջին հերթին վերաբերվում է Արցախին: Ինչու Արցախին, որովհետև այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ իրականացնում են ռուս խաղաղապահները և այնտեղ այդպիսի մեխանիզմների գործարկումն ավել հեշտ ու արդյունավետ կլինի:

Սակայն Ադրբեջանի նպատակը սադրանքների, տարբեր բնույթի ռազմական գործողությունների կամ շանտաժի միջոցով Հայաստանին ճնշելն է, ինչին դիմակայելու ուղղությամբ իշխանություների դիվանագիտական, քաղաքական, ռազմական տեսանկյունից որևէ լուրջ քայլ չեն իրականացնում:

Առհասարակ, երբ խոսում ենք սահմանի ապառազմականացման մասին, դա քայլերի հաջորդականություն է ենթադրում, ինչի ուղղությամբ գործող իշխանությունը որևէ լուրջ գործողություն չի իրականացնում:

-Արցախի անվտանգության ապահովումը ինչպես եք պատկերացնում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարություններից հետո շատերը մտահոգություն են հայտնում, որ ՀՀ-ն ձեռքերը այս հարցում է փորձում է լվանալ և ողջ պատասխանվությունը դնել ռուս խաղաղապահների ուսերին։

Քանի Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը կառավարող ուժ են, մոռացեք Հայաստանի ու Արցախի անվտանգության կամ մեր հայրենակիցների բարեկեցության մասին:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է