Արտաքին 4 տարի առաջ - 19:12 29-12-2021

ՄԱԿ-ում ՌԴ փոխներկայացուցիչը պատասխանել է «Anadolu»-ի՝ հայ-թուրքական կարգավորման մասին հարցին

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակիցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարց է հղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկիին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Պոլյանսկին ի պատասխան, ասել է. «Մենք կողմ ենք մոտ տարածաշրջանում պարտականություններ ստանձնելուն և գոհունակությամբ ենք ընդունում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Հանդիպումը Մոսկվայում անցկացնելը անակնկալ չէ, քանի որ թե Թուրքիայի և թե Հայաստանի հետ լավ գործընկերություն ունենք»:

Պոլյանսկին նաև նշել է, որ հարաբերությունների կարգավորումը շատ զգայուն գործընթաց է, կողմերի միջև դեռ կա վստահության պակաս:

«Հետևաբար դա պետք է հաղթահարենք և եթե հաջողենք, ապա Հայաստանի ու Թուրքիայի միջև նորմալ դրացիական հարաբերությունների վերահաստատումից կօգտվի ողջ աշխարհը: Այս պահին այդ կետից դեռ բավականին հեռու ենք: Բայց քայլ առ քայլ առաջ շարժվենք և խթանենք 2 երկրների հնարավոր հաշտեցմանը»,- եզրափակել է ռուս դիվանագետը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը