Արտաքին 4 տարի առաջ - 19:58 27-12-2021

Մոսկվայի կենտրոնում՝ «Արմենիա» հանրախանութի մոտ, մերկ տղամարդու դի է հայտնաբերվել

Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկայա փողոցում, տղամարդու դի է հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է Ren-TV հեռուստաալիքը, մերկ տղամարդու մոտ բարձրությունից ընկնելու բնորոշ նշաններ կան։ Այն հայտնաբերվել է Տվերսկայա փողոցի տներից մեկի պատուհանների տակ, որտեղ գտնվում են «Արմենիա» հանրախանութը և «Պուշկին» ռեստորանը։

Ըստ ականատեսների՝ մահացածը, ըստ երևույթին, մոտ 50 տարեկան էր։ Մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է։ Այժմ նրա ինքնությունը պարզվում է։

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «112» Telegram ալիքը, ականատեսները պատմում են, որ այս տան բնակարաններից մեկում ճիչեր են լսել։ Տեսել են նաև, թե ինչպես է այս բնակարանի պատուհանից ինչ-որ մեկը դանակ ու գազի բալոն նետել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ