Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:42 27-12-2021

Վինձորի ամրոց ներթափանցած բրիտանացուն կասկածում են Եղիսաբեթ թագուհու դեմ մահափորձի մեջ

Բրիտանացին, ով Սուրբ Ծննդին մտել էր Վինձորի ամրոց, երբ Եղիսաբեթ II թագուհին այնտեղ էր, կարող էր փորձել սպանել նրան: Այս մասին գրում է The Sun-ը՝ ծանոթանալով միապետին ուղղված սպառնալիքների տեսագրությանը։

Դեկտեմբերի 25-ին թագավորական նստավայրի տարածքից ոստիկանները բերման են ենթարկել 19-ամյա Ջասվանթ Չայլին, նա իր հետ ունեցել է ձգազենք։ Ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ նա տեսանյութ է ուղարկել Snapchat-ի իր կոնտակտներին, որտեղ դիմակավորված տղամարդը խոստանում է սպանել թագուհուն։ Ըստ ամենայնի, նա ինքն է եղել ձայնագրողը։ Այս մասին գրում է բրիտանական պարբերականը։

Տեսանյութում դիմակավորված տղամարդը պնդում է, որ փորձել է մահափորձ իրականացնել Եղիսաբեթ II-ի դեմ՝ վրեժ լուծելով 1919 թվականին Ամրիտսարի ջարդերի համար: Այնուհետև բրիտանական զորքերը կրակ են բացել Հնդկաստանի հյուսիսում գտնվող խաղաղ բնակիչների վրա, ովքեր նշում էին Վայսախի տոնը։ Տարբեր հաշվարկներով զոհվել է 379-ից 1000 մարդ, այդ թվում՝ տասնյակ երեխաներ։

Թագուհուն սպառնացող տեսանյութում հեղինակը նշում է, որ զղջում է իր անելիքների համար, բայց իր արարքով նախատեսում է վրեժ լուծել բոլոր նրանց, ովքեր սպանվել կամ նվաստացվել են և խտրականության ենթարկվել իրենց ռասայի պատճառով։

Չեյլին մեղադրանք չի առաջադրվել թագուհու դեմ մահափորձի համար։ Բժիշկների կողմից զննվելուց հետո նրան հարկադրաբար հոսպիտալացրել են հոգեկան առողջության մասին օրենքով։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին