Ներքին 4 տարի առաջ - 23:30 24-12-2021

Երեք տենորները փայլեցին գալա համերգին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ բացառիկ երեկո՝ հայ տենորների մասնակցությամբ:

«Երեք տենորներ» մեծ տոնական գալա համերգով հանդես եկան աշխարհի հայտնի բեմերը զարդարած օպերային երգիչներ Արսեն Սողոմոնյանը, Լիպարիտ Ավետիսյանը և երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը: Համերգը ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Իսկ երեք տենորների կատարմամբ իբրև համերգի ամփոփում հնչած հանրահայտ «Նեսուն դորման»՝ Պուչինիի «Տուրանդոտից», ուղղակի «բոցավառեց» դահլիճը:

Համերգի ավարտին շուրջ 10 րոպե հոտնկայս ծափահարություններ հնչեցին, ունկնդիրներն անգամ ոտքերով էին խփում հատակին՝ ի նշան բավականության և հրաշալի տենորներին կրկին բեմում տեսնելու ցանկության:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա