copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:57 20-12-2021

Լատվիան Ադրբեջանին առաջարկել է «դարպաս» դառնալ դեպի Եվրոպա

Հարավային Կովկասի տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում Ադրբեջանը կարևոր գործընկեր է Լատվիայի համար։ Փորձագետների կարծիքով, Բաքուն կարող է դառնալ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ փոխադրումների խոշոր տրանսպորտային զարկերակ։ Ռիգան կարող է դառնալ նրա հուսալի գործընկերն այս «մուլտիմոդալ տրանսպորտային հանգույցում»։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Անդրիս Պելշսը։

«Մենք ադրբեջանական ձեռնարկություններին առաջարկում ենք ոչ միայն ապրանքների փոխադրում մեր նավահանգիստներով, այլև դրանց պահեստավորում, վերամշակում, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայում հետագա բաշխման հնարավորություններ»,- նրա խոսքը մեջբերում է Eadaily պարբերականը:

Լատվիացի դիվանագետը նշել է, որ ևս մեկ հեռանկարային ուղղություն կարող է դառնալ բեռների ավիափոխադրումները։ Ռիգայի օդանավակայանն ի վիճակի է բեռնափոխադրումներ իրականացնել Բալթյան երկրներում և Սկանդինավիայում, Բաքուն՝ Եվրասիայում։