Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:43 16-12-2021

Վրացական երեք ընկերություն ընդգրկվել են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը Չինաստանից, Վրաստանից, Մալայզիայից և Թուրքիայից 37 կազմակերպություն է ներառել իր սև ցուցակում՝ «ԱՄՆ արտաքին քաղաքականությանը կամ ազգային անվտանգության շահերին հակասող գործողությունների համար»:

Ըստ լրատվամիջոցների՝ պատժամիջոցներ են կիրառվել Չինաստանի Ռազմաբժշկական հետազոտությունների ակադեմիայի և նրա 11 գիտահետազոտական ​​ինստիտուտների նկատմամբ, որոնք զբաղվում են մանրէաբանությամբ, համաճարակաբանությամբ, թունաբանությամբ, կենսաճարտարագիտությամբ, հիվանդությունների վերահսկմամբ և նույնիսկ անասնաբուժությամբ՝ «չինական բանակին աջակցելու նպատակով կենսատեխնոլոգիական գործընթացներ օգտագործելու համար։ Գերատեսչությունը հիմնվում է նաև «ուղեղի վերահսկման հնարավոր զենքի» մասին տեղեկատվության վրա։

Ցուցակում երեք ընկերություն կա նաև Վրաստանից։ Gensis Engineering-ը ցուցակում նշված է և՛ որպես վրացական, և՛ որպես թուրքական ընկերություն: ROV Solutions-ը և SAEROS Safety ERO ընկերությունը նույնպես նշված են որպես վրացական:

Համապատասխան ծանուցումը ամերիկյան գերատեսչության կողմից տեղադրվել է ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածուում՝ այսպես կոչված, Դաշնային ռեգիստրում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին