ՔԿ-ն Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
copy image url

ՔԿ-ն Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Ներքին 3 տարի առաջ - 12:58 16-12-2021

Նախաքննական մարմինը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է և ներգրավվել որպես մեղադրյալ։ ՀՀ քննչական կոմիտեն Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ է ձեռք բերել: