Արտաքին 4 տարի առաջ - 17:29 15-12-2021

Տղամարդը վիճակախաղով շահել է $2 մլն՝ մի քանի տարի ջնջելով միևնույն թվերը

ԱՄՆ բնակիչը վիճակախաղով շահել է 2 մլն դոլար այն բանից հետո, երբ մի քանի տարի շարունակ օգտագործել է թվերի միևնույն համակցությունը, հաղորդում է UPI-ն։

Հաղթող է դարձել Միչիգանից 62-ամյա Ջեֆրի Ֆիլիպսը։ Տղամարդու խոսքով, ինքը մշտապես վիճակախաղի տոմսեր է գնում ամենշաբաթյա կիրակնօրյա խաղարկությունների համար՝ ջնջելով միևնույն թվերը։ Երկար ժամանակ ամերիկացին ոչինչ չէր շահում, բայց ի վերջո հաջողությունը նրան ժպտաց:

«Ես ինտերնետում ստուգեցի շահող թվերը և սկսեցի դրանք գրառել, իսկ հետո ասացի. «Սպասեք, այս թվերն ինձ ծանոթ են»,- մեկնաբանել է Ջեֆրին:

Տղամարդը պատմել է նաև, թե ինչ թվեր է նա օգտագործել մի քանի տարի՝ 07, 27, 37, 42, 59։ Դրանցում որևէ օրինաչափություն չկա՝ դա ուղղակի պատահական հավաքածու է։ Մրցանակը ստանալուց հետո Ֆիլիպսը նախատեսում է գումարը ծախսել նոր մեքենա և տուն գնելու համար։

«Ինձ դեռևս թվում է, թե այս ամենն իրական չէ»,- խոստովանել է ամերիկացին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի