Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:00 12-07-2022

Սա գրել-ջնջելով կառավարվող երկիր է, զավա՜կս

Պետության կառավարման ձախողումը եւ ինստիտուտների կործանումը սկսվեցին այն ժամանակ, երբ անլուրջ մարդիկ հասան իշխանության եւ շարունակեցին նույն անլրջությամբ պաշտոնյա աշխատել։ Արդյունքում երկրի թիվ մեկ դեմքից սկսած մինչեւ նախարարներ, պատգամավորներ՝ կարող են որևէ հայտարարություն անել, ամիսներ անց հակասել իրենց, որևէ գրառում, հայտարարություն անել, հետո ջնջել, խմբագրել։ Այսպես ապականվեցին թե՛ պետական կառավարումը, թե՛ գործող ինստիտուտները՝ ի դեմս օրենսդիր մարմնի, գործադիր մարմնի։

Այսինքն՝ մեզանում նորմալ է, որ ԿԳՄՍՆ-ն Հատիս սարի բարձունքին Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մասին մի խրոխտ հայտարարություն է տարածում, հետո հեռացնում, հետո փոփոխություններ կատարում, դեռ մի հատ էլ կոչ անում, թե որևէ խնդիր չկա, տեխնիկական խնդիրներ են։ Տեխնիկական խնդիրները թերևս նրանց ուղեղում են, ովքեր կառավարության նիստին մասնակցել են, բայց չեն ֆիքսել վարչապետի «դաբռոն», չեն տեսել, որ անձամբ Քերոբյանն է մասնակցել շինարարության մեկնարկին։ Ունեի՞ք մտահոգություններ, հարցեր, քավ լիցի, մինչ այդ դիմեիք, ոչ թե հիմա անիմաստ ջղաձգումներ կատարեիք, իբր թե դուք մտահոգ եք հայկական հուշարձաններով։ Եւ վերջիվերջո, եթե մտահոգ եք հայկական հուշարձաններով եւ չեք կարող աչք փակել Ծառուկյանի կողմից սարը պղծելու վրա, հրաժարական տվեք, բա հո ձեր կոտրած ձեռքով չե՞ք հաստատի նախագիծը։ Աղմուկը այնքան զորավոր էր, որ շրջակա միջավայրի նախարարությունն էլ որոշեց ինքնադրսևորվել, թե կասեցված է շինարարությունը։ Իսկական հերոս, դե մեր պաշտոնյաները սիրում են ստատուսների արձագանքներով օրումեջ որոշումներ կայացնել, հետո փոխել, սրբագրել այդ որոշումները։ Այնպես որ, սա իսկապես գրել-ջնջելով կառավարող երկիր է դարձել։

Երկրորդ դրվագը երկրի թիվ մեկ կառույցից էր՝ ԱԺ-ից, երբ կայքում հրապարակվեցին ընդդիմադիր բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու կարգադրությունները, բայց ավելի ուշ հեռացվեցին։ Հիմա եթե դնել-հանելու նպատակը ընդդիմադիրների աչքը մի թեթեւ վախեցնելն էր, պարտադի՞ր էր ԱԺ կայքը պղծել, դա կարելի էր հազար ու մի ուրիշ ձևերով կազմակերպել։ Եթե իշխանությունը լուրջ է տրամադրված, ուրեմն չի պատկերացնում պետության կառավարման էությունը, խորհրդարանի գործունեությունը, միջազգային հանրության արձագանքը, թեև այդ նույն հանրությունը քանիցս ապացուցել է իր «նվիրվածությունը» ժողովրդավար, բազմակուսակցական համակարգին, ընդդիմադիր ուժերի և գործիչների անկախ գործունեությանը։

Եւ այսպիսի օրինակները բազմաթիվ են՝ սկսած Պուտին-Փաշինյան հանդիպումների, զրույցների տեքստերի տարբերություններից մինչեւ Զարեհ Սինանյանի՝ ինքն իրեն շնորհավորելը, փոքրիկ Արփիի՝ վարչապետի ֆեյսբուքյան էջ վարելը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
10:32 Չայնիի ոլորաններում Volkswagen Tuareg-ը մոտ 250 մետր գլորվելով ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է