Ներքին 4 տարի առաջ - 16:16 15-12-2021

Ով է Համբարձում Մաթևոսյանի երազանքների 22-ամյա օգնականը

Այսօր փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը վերջերս է այդ պաշտոնին նշանակվել և մինչ այդ Արմավիրի մարզպետն էր, մարզպետարանի իր կադրերին Կառավարություն է բերում։ Նա այսօր աշխատանքի է ընդունել նոր օգնականի ՝ Շուշաննա Կոստանյանին։

Կոստանյանը նախկինում աշխատել է Արմավիրի մարզպետարանում որպես մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի փորձագետ։ Ըստ իր իսկ կողմից ներկայացրած տվյալների՝ սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, « York» համալսարանում, Ռուս- Հայկական սլավոնական համալսարանում, Ռուսաստանի Պլեխանովի տնտեսագիտական համալսարանում։

Շուշաննա Կոստանյանը «Հայստանի գույներ-The colors of Armenia» զբոսաշրջային գործակալության հիմնադիրներից է և «Epactto Creative Agency» գովազդային գործակալության համահիմնադիրը։ Նոր օգնականն ընդամենը 22 տարեկան է, նա Արմավիրի մարզպետարանում սկսել է աշխատել 2020 թվականի սեպտեմբերի 2-ից, Արմավիր քաղաքից է։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա

Ձեզ գուցե հետաքրքրի